Բավ է պառակտվել
07-12-2015 10:12

Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 63,35 տոկոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 6-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների էլեկտրոնային հաշվարկը: Այս պահի դրությամբ ստացվել են բոլոր 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները: ԿԸՀ տվյալներով, «Այո» է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը (825622 ընտրող), «Ոչ»՝ 32,35 տոկոսը (421593 ընտրող): Հանրաքվեին, նախնական տվյալներով, ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Դա մոտ 9,5 տոկոսով պակաս է, քա 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցության թիվը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: