14-12-2015 09:59

ԿԸՀ-ն ամփոփել է սահմանադրական հանրաքվեի արդյունքները

Նախօրեին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է  արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները: Ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50,74%-ը: Բարեփոխումների ընդունման օգտին  քվեարկել է 63, 37 տոկոսը,  դեմ 32,36%:  Անվավեր է ճանաչվել  53 հազար 435 քվեաթերթիկ:  Տարածքային ընտրական հանձնաժողովներում  մարվել է  1 մլն 337 հազար  670 քվեաթերթիկ:  Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998-ը: