Բավ է պառակտվել
25-08-2016 11:46

ԿԸՀ-ն գրանցել է «Միայնակ գայլի»-ի թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:

Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը, ով, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: