Բավ է պառակտվել
06-10-2016 10:31

Ինչ է առաջարկել նախագահը Սեյրան Օհանյանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության արձակվելուց հետո երկու անգամ իր մոտ է հրավիրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:Նախագահն Օհանյանին տարբեր պաշտոններ է առաջարկել` սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետև` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է:

Սեյրան Օհանյանն ուղիղ ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում:

Ուստի ամենևին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած և ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը: