Բավ է պառակտվել
19-03-2015 11:10

ՕԵԿ-ի անդամները հանդիպել են ԵՄ հանձնակատարին

Նախօրեին՝ Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակում, տեղի ունեցավ հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հանդիպումը «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների՝ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի և Արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանի հետ: Ինչպես հայտնել են ՕԵԿ-ի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումներիգործընթացը և տարածաշրջանային զարգացումները: ՕԵԿ-ի ներկայացուցիչները նշեցին ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը, որը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար: