13-05-2015 12:23

ԵԱՏՄ-ի հանձնաժողովը ՀՀ-ում կքննարկի Վիետնամի հետ համագործակցության հարցը

Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը Հայաստանում կհանդիպեն ԵԱՏՄ-ի կոլեգիայի տնտեսական հանձնաժողովի անդամներ Տիմուր Սուլեյմանովը, Վլադիմիր Գոշինը, Անդրեյ Սլեպնևը, Արա Նռանյանը, Ռոբերտ Հարությունյանը: Ինչպես հայտնելեն ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում կքննարկվի երեք հիմնական հարց. ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի նախագիծը, հարկման հարցերը, Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Մայիսի 14-ին տեղի կունենա քննարկում հայաստանյան բիզնեսի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը տեղի կունենա ԵԱՏՄ-ի պատվիրակության և տնտեսական ինտեգրման և բարեփումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի համատեղ մամուլի ասուլիսը: