Բավ է պառակտվել
19-03-2015 11:33

ՀՅԴ ԳՄ անդամները Ռուսաստանի դեսպանին են ներկայացրել ՀՅԴ քաղաքական օրակարգը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանն այսօր՝ մարտի 19-ին, հանդիպում են ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ եւ նրան ներկայացրել ՀՅԴ քաղաքական օրակարգը: Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարեւորեց երկու երկրների միջեւ ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի եւ Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի հիմնական խնդիրների` ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վերաբերյալ: Նա անդրադարձավ նաեւ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցության մոտեցումներին` հիմնավորելով դրանք: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, կարեւորելով նման հանդիպումները, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ավելի կսերտացնի երկու երկրների հարաբերությունները: Հանդիպման ժամանակ, ՀՅԴ առաջարկով, քննարկվեց նաեւ Գյումրիում կատարված ողբերգության նախաքննության ընթացքը: Հանդիպմանը մասնակցում էր ՌԴ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը: