04-05-2015 12:23

Հիմնադիր խորհրդարանի անդամներն ազատ են արձակվել

Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը: «Այն, ինչ պլանավորել էինք, իրականացնելու ենք, ամեն ինչ ուժի մեջ է: Իշխանափոխության հարցն օրակարգային է, ոչինչ չի փոխվել»,-ասաց Վարդան Հակոբյանը:  Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ որոշում է կայացվել Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:  Հիշեցնենք նաև, որ նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։