Բավ է պառակտվել
26-04-2016 16:39

ԵԽԽՎ պատգամավորները կպահանջեն Բաքվին ռազմական հանցագործ ճանաչել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները պահանջելու են ճանաչել Բաքվի ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ապրիլի 26-ին լրագրողներին համար ամփոփելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները:

«Նրանք կարտահայտեն իրենց տեսակետը, դիմելով այն միջազգային կառույցներին, որոնք իրավասու են տալ «ռազմական հանցագործ» ձեւակերպումը»,- հավելել է Զոհրաբյանը: Այս անգամ, նրա խոսքով, Ադրբեջանի պատվիրակությունը, հակառակ իր սովորության, նվազ ագրեսիվ էր, ինչը միանգամայն բացատրելի է : «Նրանք չէին կարող բարձրաձայն հայտարարել, որ առաջինն իրենք չեն հարձակվել, քանի որ Եվրոպայի խորհրդի առնվազն մի քանի երկրներ արբանյակային հետախուզություն ունեն : Նրանք չէին կարող ժխտել նաեւ այն անմարդկային կտտանքների փաստերը, որոնք արձանագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը: