Բավ է պառակտվել
07-03-2015 16:01

«Հիմնադիր խորհրդարանին» թույլ չեն տվել Գյումրի մտնել

Այսօր Գյումրիում մոտ հիսուն երիտասարդներ այսօր փորձել են խոչընդոտել «Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթի մասնակիցների մուտքը քաղաք։ Այս մասին gisher.news-ի զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը։
«Մենք պետք է արդեն Գյումրիում լինեինք, բայց Գյումրիի մատույցներում ենք, այստեղ խաժամուժ է, խոչընդոտողները ինչ-որ կրիմինալ էլեմենտներ են, մոտ հիսուն մոլորեցված երիտասարդների են հավաքվել, ասում են՝ մի եկեք մեր քաղաք: Նրանք հիմա մուտքի մոտից հեռացել են, բայց պտտվում են քաղաքում: Իսկ ոստիկանությունն անգործության է մատված: Հասկանալի է, որ խուսափում են որեւէ քայլ կատարելուց, ակնհայտ է, որ իրենք են այդ ամենը կազմակերպել եւ ձեռքերը լվացել են»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Վերջինիս խոսքով՝Գյումրիիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առջեւ ուժեղացված ոստիկանական հսկողություն է, քանի որ քաղաքում կեղծ տեղեկություններ են տարածվել, թե իրենք փորձելու են քաղաքում հակառուսական տրամադրություններ առաջացնել։ «Կազմակերպվող սխրանքի պլանի մեջ մտում է նաեւ մեր վերաբերյալ կեղծ տեղեկություն տարածելը, որ մենք ինչ-որ ոտնձգություն ենք ուզում անել հյուպատոսարանի նկատմամբ եւ հակառուսական տրամադրություններ բորբոքել: Հերթական սադրանքն է: Իրենց կարճ ուղեղով մտածել են վեճ բորբոքելու թեմա կցել մեզ: Մենք, բնականաբար, որեւէ օտարի հետ կռիվ տալու խնդիր չունենք մենք մեր երկիրը պետք է մաքրենք եւ դրանով ենք զբաղված, անտարբեր ենք օտարների նկատմամբ»,- ասաց Ավետիսյանը: