Բավ է պառակտվել
25-05-2015 16:16

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը համեմատել է ՀՀ իշխանությունների գործողությունները ստալինյան ռեժիմի հետ

Հայաստանի գործող իշխանությունները կրկնօրինակում են ստալինյան ռեժիմի մեթոդները և ձեռագիրը: Այսպիսի կարծիք արտահայտեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները փակում են իրենց համար ոչ հարմար մարդկանց բանտերում , երկաթե վարագույր են տեղադրում իրենց համար անհրարմարություններ ստեղխող կազմակերպությունների առջև: Որպես դրա վառ ապացույց Ավետիսյանը անվանեց «Հայկական վերածնունդ» շարժման փարիզյան ստորաբաժանման համակարգող Շանթ Ոսկերչյանին Հայաստան մուտք գործել արգելելը: Նա նշեց, որ գործող ռեժիմը վերացնելուց հետո քաղաքական պատճառներով բանտարկված անձինք ազատ կարձակվեն: Ավետիսյանը հավելեց, որ երկրում գործելու է նոր համակարգ՝ բանտերում ազատազրկման կդատապարտվեն միայն ծանր հանցանքներ կատարած մարդիկ: Բացի այդ, նրա խոսքով, բարեփոխումներ տեղի կունենան նաև ուժային համակարգում: Ավետիսյանը հավելեց, որ հմուտ մասնագետները կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները: