«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին՝ խախտումները բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել: «Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», - ասաց Մարտիրոսյանը: Նշենք, որ «Նոր Հայաստան» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքի ցուցարարները, հանրահավաք են անց կացրել Ազատության հրապարակում, ապա նորից երթով շարժվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը:
Բավ է պառակտվել