Բավ է պառակտվել
07-09-2016 10:41

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քանակը կկրճատվի

Հայաստանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քանակը կկրճատվի: Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։

«Օրենքը նոր ձևավորվող Աժ-ին Է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ է լինելու», - նշվում է հաղորդագրության մեջ։

Աժ ղեկավարությունը հակված է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։

Ընդ որում, առաջինը միացվելու է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին: