Բավ է պառակտվել
18-06-2014 12:16

Չեռնոգորիայում Հայաստանը նոր դեսպան ունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Նախագահի հրամանագրում մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանին, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուխարեստ):