Բավ է պառակտվել
21-11-2014 09:03

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին

Նոյեմբերի 19-ին Չեռնոգորիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը` Բուխարեստ) Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո նախագահ Վույանովիչը եւ դեսպան Գասպարյանն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջեւ կապերի զարգացման համար իրավապայմանագրային բազայի ստեղծման, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման եւ երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների որոշման հարցեր: Նախագահ Վույանովիչը կարեւորեց հատկապես տնտեսական համագործակցության զարգացումը եւ այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը` գոհունակություն հայտնելով անցյալ տարի ամռանը Չեռնոգորիայում կազմակերպված համատեղ գործարար համաժողովի կապակցությամբ: Հաջողություն մաղթելով դեսպանին նոր առաքելության մեջ` նախագահ Վույանովիչը խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին: Չեռնոգորիա կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպեց նաեւ Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: