Բավ է պառակտվել
07-11-2014 11:57

Սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրության համար է.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով կառավարության նախատեսած կառուցվածքային փոփոխություններին, համոզմունք հայտնեց, որ իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է և դրա համար արագ տեղաշարժեր են արվում: «Որքան էլ ասում են, թե իշխանափոխություն չի լինելու, սակայն այս փոփոխությունները հենց դրա արտացոլումն են»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պետական բյուջեի վատնում է, քանի որ ԱԳՆ-ում կարող էին մեկին նշանակել, ով կզբաղվեր ինտեգրացիոն հարցերով: Խոսելով Արտակարք իրաիճակների նախարարությունը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելուն, Լևոն Շիրինյանն ասաց, որ այդ երկու նախարարություններն իրար հետ կապ չունեցող նախարարություններ են:
Ասուլիսին ներկա ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ևս կասկածանքով է մոտենում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս ամբողջ նախաձեռնությանը: Նա նշեց, որ թեև ամենուրեք հասարակական դիվանագիտության առաջընթաց է նկատվում, ինչը դրական է, սակայն Հայաստանի պայմաններում, նոր կառույց ստեղծելն այնքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով մեր երկրի ռեսուրսները, հնարավորությունները: Ըստ նրա՝ այս փոփոխությունները կառաջացնի նաև միջգերատեսչական կրքերի բորբոքում:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Լևոն Շիրինյանն ասաց. «Ինչ ուզում է բացատրեն դա իշխանության վերարտադրության համար է»: