Բավ է պառակտվել
22-12-2015 08:19

Ինչո՞վ կարևորվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը

«Սարգսյան-Ալիև հանդիպումը որևէ շոշափելի փոփոխություն չմտցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-gisher.news-ի հետ զրուցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանն՝ անրադռանալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հավելեց, նման նախադրյալներ չկային:  Վեջինիս խոսքվ՝ միակ դրական կողմն այն է, որ այսպիսի հանդիպումների միջոցով փորձ է կատարվում ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը, բայց բուն բանակցային գործընթացը վերջին շրջանում առաջընթացի նշույլներ իսկ չի պարունակում: «Խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելու համար անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքի առկայություն, որը ադրբեջանական կողմի մոտ բացակայում է»,-ասաց փորձագետն ու շարունակեց. «Մեկ բան է, երբ բանակցություններն ընթանում են հրադադարի ռեժիմի պահպանմանը զուգահեռ,այս դեպքում կողմերը հնարավորություն են ունենում իրական տեղաշարժ ապահովելուն ուղղված մոտեցումներ և մեխանիզմներ մշակել, մինչդեռ շփման գոտում նման լարվածության առկայության պարագայում բանակցային գործընթացը որակական և բովանդակային առումով փոփոխվում է, առաջնայնությունը տրվում է լարվածության թուլացմանն ուղղված մեխանիզմներ համաձայնեցնելուն, ինչն ըստ էության հիմնախնդրի կարգավորման գործընթացում կարելի է որպես հետընթաց գնահատել»: Ընդ որում, Արամ Մանուկյանի համոզմամբ, այստեղ դարձյալ պետք է նշել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին: Օրինակ, ըստ նրա, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման հարցում փոխհամաձայնություն ձեռք բերելու և այն գործնականում կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլիներ խոսել այն մասին, որ միգուցե լարվածությունը փոքր-ինչ թուլանա և հնարավորություն ստեղծվի որոշակի առաջընթաց ակնկալելու: «Սակայն ընդհանուր առմամբ տեսանելի է, որ ադրբեջանական կողմը բնավ շահագրգռված չէ տրամաբանության շրջանակներում խնդրի կարգավորմանը հասնելուն ուղղված քայլեր համաձայնեցնելու հարցում»,-ընդգծեց քաղագետ և ավելացրեց. «Ցավոք, ստեղծվում է տպավորություն, որ համանախագահողներին էլ մեծ հաշվով անհրաժեշտ է միայն ֆորմալ քայլեր ապահովելը, օրինակ հանդիպումներ կազմակերպելն ու գործնականում որևէ էական փոփոխություն չապահովող հայտարարություններ կատարելը, որպեսզի կարողանան դա ներկայացնել հաշվետու լինելու համար, իբրև թե աշխատանք է կատարվում»: Ամփոփելով խոսքը, Արամ մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այս պայմաներում, հաշվի առնելով առկա իրողությունները, տեսանելի ապագայում փոփոխություններ կարծես թե չեն լինի,լարվածությունը կպահպանվի:    

Տաթև Առաքելյան