Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ «Ո´չ այս տարի, և ո´չ էլ հետագայում չենք հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից և դրան հասնելու համար ջանք չենք խնայելու։ Այս երկու հնագույն ժողովուրդները դարեր շարունակ խաղաղությամբ ապրել են կողք-կողքի։ Ուստի ամեն ինչ անում ենք այդ հարաբերությունները վերականգնելու համար։ Այս առումով չափազանց կարևոր էր ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախորդ տարվա,այնպես էլ Ահմեթ Դավութօղլուի՝ երեկվա ուղերձը։ Ինչ վերաբերում է 1915 թվականի ողբերգական իրադարձություններին, ապա այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է։ Այդ դեպքերին պետք է գնահատական տան պատմաբանները, այլ ոչ թե խորհրդարանները», – ասել է Չավուշօղլուն։
Բավ է պառակտվել