Բավ է պառակտվել
25-02-2015 08:55

ԼՂ հակամարտության լուծման համար, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է բազմապատկեն ջանքերը՝ Չավուշօղլու

Հարավային Կովկասը, Միջերկրական և Սև ծովերի ավազանները միշտ Թուրքիայի համար մեծ նշանակություն են ունեցել. այդ մասին  հարցազրույցում ասել է Թուրքիայի՝ Բաքվում գտնվող արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 
«Ցավոք, այս տարածաշրջանում այնպիսի ձգձգված խնդիրներ կան, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի, աբխազական և հարավ-օսական հակամարտություններն են, որոնք անորոշության աղբյուր են հանդիսանում», -ասել է նա: 
Նախարարը կարծում է, որ էթնիկ, կրոնական հողի վրա հակամարտությունները, կամ նրանք, որոնց հիմքում տարածքային հավակնություններն են, ինչպես նաև անվտանգության բացակայությունը բացասաբար են անդրադառնում թվարկված խնդիրների լուծման վրա:
«Այդ խնդիրների խաղաղ լուծումը՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այն գործոնն են, որը բխում է տարածաշրջանի ազգերի ու միջազգային հանրության շահերից»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ թվարկված խնդիրները սպառնալիք են Եվրասիայի կայունության ու խաղաղության համար:  
«Այդ պատճառով էլ համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, պետք է բազմապատկեն ջանքերը տարածաշրջանի հակամարտությունների լուծման համար»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիան հետևում է գործընթացներին ու սատարում Ադրբեջանին: 
Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան երրորդ երկրների հետ շփումների ընթացքում միշտ բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ այն իր խնդիրը համարելով: