Բավ է պառակտվել
10-06-2014 21:37

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ոչ ծրագրային դրամաշնորհ

Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

Ստորագրման արարողությունից հետո ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ընդունեց Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: