Բավ է պառակտվել
05-08-2014 10:41

Ճապոնիան հավանության է արժանացրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը

Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի առնչությամբ պատժամիջոցների հավելյալ փաթեթի սահմանումը, գրում է ИТАР-ТАСС-ը: Այս որոշումը կայացվել է օգոստոսի 5-ին վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ կառավարության նիստում:

Պատժամիջոցների ցանկում ներառվել է 40 ֆիզիկական անձ և երկու ընկերություն՝ Ղրիմի «Черноморнефтегаз»-ը և «Феодосия»-ն:

Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ ցանկում են հայտնվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավարի խորհրդական Ռուստամ Թեմիրգալիևը, Ղրիմի Հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը, Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Բորոդայը և այլ անձինք, ովքեր Տոկիոյի կարծիքով «ներգրավված են Ուկրաինայում տիրող իրավիճակի ապակայունացման և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթման մեջ»:

Ներկայիս պատժամիջոցները նախատեսում են ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների սառեցում: