24-01-2014 14:20

Բարեփոխումներ Ճանապարհային ոստիկանությունում

 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և պատշաճ մակարդակի հասցնելու համար բարեփոխումներ են կատարվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կահավորվել են տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների տպագրման սարքերով, որոնք հնարավորություն են տալիս տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների կատարումից անմիջապես հետո հատկացնել տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերով, իսկ վարորդական վկայականներ ստանալու քննությունները հանձնելուց կամ փոխանակման համար սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` անմիջապես հատկացնել պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականներ` բացառելով քաղաքացիների կրկնակի այցը Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ: