Բավ է պառակտվել
26-04-2014 09:39

Օլանդը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը սահմանելու մտադրությունը

Փարիզի Երևանյան պուրակում, ապրիլի 24-ին կայացած, Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաքն, իր ներկայությամբ պատված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների և Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ ծաղկեպսակ է զետեղել Կոմիտասի հուշարձանին և հանդես եկել ելույթով։Նախագահ Օլանդը հայտնել է, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծել է նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը: Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ են անցկացրել Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով: