Բավ է պառակտվել
01-12-2016 14:02

Մինչև տարեվերջ կհիմնադրվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Կառավարությունը ստեղծելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարության կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Կառավարության ղեկավարը այսօր հայտարարեց` կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով:

«Տեղեկացնեմ, որ այդ հարթակն արդեն մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ, կենտրոնը կհիմնադրվի ու կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ»,- ասաց վարչապետը:

Նա նաև հայտնեց, որ միևնույն ժամանակ տարիներ շարունակ տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ մշակվել են տարաբնույթ ռազմավարություններ և այլ փաստաթղթեր, որոնք ներկայումս լիարժեք չեն գործում: Ուստի վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր նմանաբնույթ ռազմավարությունների բարեփոխումների հայեցակարգերը՝ կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար, երկրորդ՝ ներկայացնել այդ հայեցակարգերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկանք, ինչպես նաև հիմնավորումներով: