08-11-2014 09:12

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել

«Հրապարակ»-ը հայտնում է, որ ըստ իրենց աղբյուրների փոխանցման՝ անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանրացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը: «Հայտնի է, որ Ծառուկյանը ևս սկսել է ամբիցիաներ դրսևորել և որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու մանավանդ որ, նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ ևս մեկ անգամ հարցը քննարկելու: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբների ձևավորումը»,–գրում է թերթը։