09-10-2014 15:45

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է նախագահի թեկնածու առաջադրվելուն

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
՛՛Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ՛՛,-ասել է նա:
Ծառուկյանը նաև նշել է, որ եթե իմ թեկնածությունն առաջադրեն, ապա նա դրան էլ է պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»,-ասել է Ծառուկյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, նա ասել է, որ մասնակցելու է հանրահավաքին. «Վաղը 6-ին Ծառուկյանը մասնակցելու է: Ո՞նց կարող է լինել հանրահավաք լինի, իր կուսակիցները էնտեղ լինեն, Ծառուկյանը չլինի»,-ասել է նա: