Բավ է պառակտվել
17-04-2014 17:29

ԲՀԿ առաջնորդը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այսօր, ԲՀԿ առաջնորդը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: