Բավ է պառակտվել
13-02-2015 08:29

Ծառուկյանը զրկվել է ՀՀ ԱԱԽ-ի անդամի կարգավիճակից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անդամակցությունը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդում ճանաչվել է ուժը կորցրած: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իշխանական Հանրապետական կուսակցության նիստին ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խոստովանում է իր սխալը Գագիկ Ծառուկյանի դեմքում «պատուհաս դարձած քաղաքական սուբյեկտին հովանավորելու հարցում» և պատրաստ է ուղղել այդ սխալը: Նրա խոսքով՝ «երկրի անվտանգության գերագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ինչ-որ մեկը գա կամ չգա, երբ ցանկանա»: Բացի այդ կսկսվի խորհրդարանի նիստերին Ծառուկյանի սիստեմատիկ բացակայությունների պատճառների պարզաբանումը: Նախագահը նաև կոչ է արել վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին ստուգել Ծառուկյանի կողմից չվճարված միլիարդավոր դրամների չափով հարկերի մասին լուրերը: Այսօր Սերժ Սարգսյանը կանցկացնի ԱԱԽ-ի նիստ, որի ընթացքում իրավապահ մարմինների հետ կքննարկվեն Ծառուկյանի կապերը կրիմինալ աշխարհի հետ: