13-09-2014 14:32

Ցանկացած ոտնձգություն ոստիկանի նկատմամբ կպատժվի. Վլադիմիր Գասպարյան

Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ եբր ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Այսօր Արզնիում լրագրողների հետ զրույցում քառյակի խոստացած թեժ աշնանն այսպես պատասխանեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ, ուզում է՝ թեժ լինի, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, օրենքի սահմաններում լինի: Էդ ժամանակ թեժ աշունները կարող է շահեկան լինեն, բայց երբ թեժ աշունները օրենքի խախտումով է լինում, ես ՝ որպես ոստիկանապետ, չեմ հանդուրժելու դրանք, որովհետեւ ես գիտեմ՝ ինչ է նշանակում խժդժություններ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում պատերազմներ եւ կորուստներ այդ պատերազմներում»,- ասաց նա:
Ոստիկանապետի համոզմամբ՝ երկրի ներքին կայուն վիճակի խախտումն ուղղակի կապված է սահմանի հետ. «Խոնարհությամբ ծառայելով ժողովրդին՝ ես թույլ չեմ տա, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իսկ թշնամին էլ օգտվի դրանից: Ցանկացած ոտնձգություն ոստիկանի նկատմամբ խստագույնս կպատժվի»: