Բավ է պառակտվել
16-01-2015 18:27

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարին հրավիրել են աշխատելու «Ռուստեխում»

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի զինակից, ԱԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն ՌԴ քաղաքացիություն է ստացել և հրավիրվել է աշխատելու «Ռուստեխ» պետմիավորում: Միևնույն ժամանակ Զախարչենկոն հայտարարել է, որ չի հրաժարվելՈւկրաինայի քաղաքացիությունից: «Ես Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ: Ես ՌԴ քաղաքացու անձնագիր եմ ստացել», - ասել է Զախարչենկոն Սևաստոպոլում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: «Ինձ «Ռուստեխնոլոգիաներ» ընկերությանը ավագ խորհրդատուի պաշտոն են առաջարկել», - հավելել է նախկին նախարարը, նշելով, որ վաստակոր իրավաբանի և իրավաբանականգիտությունների դոկտորի կոչում ունի և նախկինում ղեկավարել է հարկային ծառայությունը: Կրեմլում հրաժարվելեն մեկնաբանել Ուկրաինայից փախուստի դիմած պաշտոնյաների ՌԴ քաղաքացիություն շնորհելու փաստը: Իրհայրենիքում նախկին նախարարին կասկածում են մոտ 160 մլն. գրիվնայի պետգույքի կորզման մեջ»Զակարպատպոլիմետաղներ» և «Կարպատների հանքարդյունաբերական ընկերություն» ձեռնարկությունների սնանկության գործընթացները անցկացնելու շրջանակներում: Նշենք, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը սկսել է փաստաթղթեր պատրաստել ՌԴ-ից Ուկրաինա այդ պետպաշտոնյաներին էքստրադիցիայի նպատակով: