Բավ է պառակտվել
20-02-2014 15:20

Րաֆֆի Հովհաննսիյանը հանդիպել է բրիտանցի խորհրդարանականներին

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստան այցի շրջանակներում այսօր կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին և խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, ինչպեսեւ Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին ու Մայք Գեյփսին:
Արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքին` ժողովրդավարական-իրավական եւ արտաքին քաղաքականության գերակայություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության միջազգային ճանաչման հրամայականին առնչվող հարցեր:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նշյալ հիմնախնդիրներին: