Բավ է պառակտվել
28-02-2017 13:04

Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը կարող է Լոնդոնում Հայաստանի դեսպանը դառնալ

Ռուս հանրահայտ շոումեն, « Քամեդի Քլաբ»-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան կնշանակվի. Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ հարցազրույցներից մեկում Մարտիրոսյանը հայտնել է, որ ինքը չի լինի հաջորդ գումարման Ազգային ժողովում, քանի որ Հանրապետության նախագահից այլ պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել և հաճույքով ընդունել է այն: Միևնույն ժամանակ պատգամավորը չի մանրամասնել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը: Ավելին, հնարավոր է, որ նրա նշանակման մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, և Մարտիրոսյանն այդ մասին չի բարձրաձայնել նույնիսկ իր գործընկերների մոտ:
Թերթը հիշեցնում է, որ 2013 թվականից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով ղեկավարել է կառավարությունը 1996թ., վեց ամիսների ընթացքում: