Բավ է պառակտվել
16-06-2014 10:20

Ռուսաստանը Ուկրաինա բողոքի նոտա է ուղարկել` ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակման համար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկվել, որով պահանջվում է պատժել Կիևում ՌԴ դեսպանության մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին և փոխհատուցել հասցված վնասը, գրում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է կազմակերպված վայրագություններին, որոնք ուղեկցվել են ազգայնական և ռուսական դեսպանության հասցեին հնչած ոչ պատշաճ կարգախոսներով, ապա պաշտոնական նոտա է ուղարկվել Ուկրաինայի ԱԳՆ` մեղավորներին բացահայտելու և պատժելու, ինչպես նաև պատճառված լուրջ վնասը փոխհատուցելու պահանջով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: