Բավ է պառակտվել
28-12-2015 09:25

Անհրաժեշտ է կանխել ԼՂ հակամարտության հետագա շիկացումը. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո, որի հիմնական թեման ահաբեկչությունն էր և դրա դեմ պայքարը, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին` ընդգծելով, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը: «Մեծ տագնապով ենք հետևում այսօր Կովկասում տեղի ունեցող դեպքերին, հատկապես` Ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես կոչված՝ շփման գծում կատարվող իրադարձություններին: Այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր: Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել՝ ոչ մի դեպքում թույլ չտալու իրավիճակի ապակայունացում, որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման: Իմ կարծիքով` պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և ոչ մի դեպքում ծանր զենքի կիրառմամբ»,- ասել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պետք է գործել «նախ և առաջ քաղաքական մեթոդներով` օգտագործելով երկրների ղեկավարների հեղինակությունը»: