Բավ է պառակտվել
07-09-2016 09:58

Կովկասում իրավիճակը կայուն բարդ է. Բորդյուժա

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մեկնաբանել է որոշ հարցեր հայ-ռուսական համագործակցության շուրջ:
«Մենք Կովկասում իրավիճակը գնահատում ենք որպես կայուն բարդ, պատճառները, ընդհանուր առմամբ, պարզ են», - ասել է Բորդյուժան: Նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ խմբավորում ստեղծելուն վերաբերվող հարցերը: «Ինչ վերաբերում է համատեղ խմբավորմանը, ապա դրանք երկկողմ հարաբերությունների հարցեր են, ես չէի մեկնաբանի դրանք, քանի որ սրանք ռուս-հայկական ռազմական համագործակցության հարցեր են», - ասել է Բորդյուժան: