26-01-2016 09:01

Բորդյուժան Հայաստանում կքննարկի ՀԱՊԿ-ում հրատապ խնդիրները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դեկտեմբերի 26-29-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։ «Այցի շրջանակում ծրագրվում է քննարկել կազմակերպության առջև դրված հրատապ խնդիրները, ինչպես նաև հաստատման ներկայացնել միջոցառումների ծրագիրը՝ ուղղված 2015-ի սեպտեմբերին և դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանների որոշումների և առաջնահերթությունների իրականացմանը, որոնք առաջարկվել են Հայաստանի կողմից կազմակերպությունում նախագահության շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։ Բորդյուժան նաև կհանդիպի Հայաստանի մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ գործունեության կատարելագործմանն ուղղված գործնական միջոցառումներ։