Բավ է պառակտվել
11-12-2013 15:58

Հայաստան-Թուրքիա սահմանն ըստ 1922-1925թթ. ամերիկյան և եվրոպական քարտեզների (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Այս մասին գրում է genocide-museum.am կայքը:

Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով:  Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն են այն բանի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանագիծը համարվել է 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահի կողմից հաստատված սահմանագիծը, որը միջազգային որևէ համաձայնագրով չի ենթարկվել փոփոխության և չեղյալ չի համարվել: