Բավ է պառակտվել
19-03-2015 11:03

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ցեղասպանության ճանաչման բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 40 անդամների հետ համատեղ՝ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կրկին ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում վերականգնել հայ-թուրքական հարաբերություններն ու հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման։ Այս մասին հայտնում է The Burbank Leader-ը։ «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձև» անունը կրող փաստաթուղթը պաշտոնական ճանաչման որոնման վերջին փորձն է։ Ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի, ասվում է, որ այս տարի նշվում է «արշավի» 100 տարին, որը դարձել է 1.5 մլն հայերի մահվան և միլիոնավորների տեղահանման պատճառ։ Կապիտոլիումում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Շիֆին միացել են Դևիդ Վալադաոն, ում խոսքով՝ կորստի զգացումն ու ցավը մեկ դար անց դեռևս ուժեղ են, ինչպես նաև Ռոբերտ Դոլդն ու Ֆրանկ Պալոնեն, ովքեր հովանավորել են համանման միջոցառումները նախորդ տարիներին։ Շիֆի խոսքով՝ «եթե նույնիսկ Թուրքիան կատարյալ դաշնակից է, մենք պետք է ազնիվ խոսելու ուժ ունենանք»։ Շիֆը նշել է, որ բանաձևի ճակատագիրը մեծապես կախված է այն բանից, թե խոսնակ Ջոն Բոհները քվեարկություն թույլ կտա՞։ Նախկինում թեև նման բանաձևերն անցկացվել են արտաքին հարցերով կոմիտեի կողմից, խոսնակը պալատում քվեարկություն չի թույլատրել։