ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զվիգնեւ Բժեզինսկին «կանխատեսել է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների տարբերակները Ուկրաինայում:
Ըստ քաղաքագետի՝ տվյալ պահին Պուտինը կարող է ընտրել 3 «բազային տարբերակներից» որեւէ մեկը: Առաջինը Մոսկվայի եւ Կիեւի «հաշտեցումն է», որի շրջանակներում Կրեմլը կդադարեցնի «ապակայունացնել» իրավիճակը Ուկրաինայում եւ կընդունի ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, իսկ Ուկրաինան, իր հերթին, չի ձգտի անդամագրվել ՆԱՏՕ-ին:
Երկրորդ տարբերակը, Բժեզինսկիի կարծիքով, հետեւյալն է. Մոսկվան կարող է շարունակել Ուկրաինայի «ինքնիշխանությունը խախտելու» քաղաքականությունը, ինչը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման:
Վերջապես, որպես իրադարձությունների զարգացման երրորդ տարբերակ՝ Բժեզինսկին տեսնում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «զավթումը», ինչին կհետեւեն ուկրաինական դիմադրությունն ու Արեւմուտքի պատասխան միջոցառումները;
«Օբյեկտիվորեն ճիշտ ընտրությունը՝ հաշտեցման համար բանաձեւի որոնումն է», - եզրափակել է Բժեզինսկին, հաղորդում է «Ռոսբալտը»: