15-10-2014 08:34

Գործարարները դուրս կմղվեն ԲՀԿ-ից

«Մեր ունեցած տեղեկություններով, ԲՀԿ գործարար պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել վերջին միտինգում հնչած ելույթների կապակցությամբ: 
Եվ եթե հոկտեմբերի 24-ին կուսակցությունը հայտարարի ավելի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, գործարարները կսկսեն լքել ԲՀԿ-ն: 
Մենք, բնականաբար, հեռու ենք այն մտքից, թե ԲՀԿ-ից հեռանալ պատրաստվող գործարար պատգամավորները միջնադարյան ալքիմիկոսների պես մի բան են, որոնք իրենց հալոցներում վերաձուլում էին ատելության կապարը սիրո ոսկու: Բայց փորձենք նրանց էլ հասկանալ: 
Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու այսպես կոչված «քաղաքական թևը» դիտարկում են գործարարներին բացառապես իբրև փողի պարկեր»,-գրում է «Հայոց աշխարհ»-ը: