Բավ է պառակտվել
08-10-2014 09:00

«Ժողովուրդ». Բիշարյանի եղբորորդին՝ գյուղապետի թեկնածու

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, և պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունն ու ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ, Հետագայում հնարավոր է»: