27-02-2014 18:23

ԲՀԿ-ն կաջակցի ՀԱԿ գործընկերներին

Այսօր, ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել ՀԱԿ գործընկերներին: Ըստ նրա, ԱԺ-ում հնչած որոշ ելույթներ այնքան բթամիտ մակարդակի են, որ ՛՛ լվացվելու ցանկություն են առաջացրել՛՛:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն պետք է աջակցի գործընկերներին՝ հանձնաժողովի ստեղծման հարցում, որը պետք է բազմաթիվ հարցերի պատասխանները գտնի: Նա կողմ է արտահայտվել նաեւ նրան, որ հանձնաժողովը բաց լինի մամուլի համար: «Ադ պատասխանները պետք են հասարակությանը: Մարտի մեկի զոհերի հարազատները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ իմանան, թե ով է սպանել իրենց որդուն, ամուսնուն»,-հայտարարել է Զոհրաբյանը: