Բավ է պառակտվել
13-05-2014 17:12

ԲՀԿ-ն Կառավարությանն է ներկայացրել իր առաջարկները

ԲՀԿ-ն արդեն մշակել ու ներկայացրել է կառավարության ծրագրի իր առաջարկները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

Նշեք, որ կառավարությունը քաղաքական ուժերին առաջարկել է կառավարության ծրագրի կազմման համար առաջարկներ ներկայացնել:

«Խորհրդակցություններ են տեղի ունեցել, կա այսպիսի մոտեցում՝ առհասարակ ԲՀԿ-ի քաղաքական կուրսն ու գործելակերպը ենթադրում է, որ եթե որևէ պարագայում հնարավոր է ինչ-որ մի դրական, ժողովրդանպաստ գործ իրականացնել, պետության համար օգտակար, բնական է, որ մենք պետք է դա անենք: Դրա համար ենք մենք աշխատում խորհրդարանում, դրա համար ենք մենք հավակնում պետական կառավարման համակարգում որոշումների կայացմանը, բայց եթե այդ գործողությունն ինքնանպատակ չէ և պարզապես աշխատանքի իմիտացիա չի առաջացնում: Այսինքն՝ եթե մեր աշխատանքները իրապես կարող են մարմնացվել, այդ դեպքում տեսնում ենք դրանում նպատակահարմարություն»,-ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանը նաև հավելեց, որ առաջարկները տարբեր բլոկներից են եղել, սակայն շեշտադրումը տնտեսական բլոկի վրա է եղել։ «Այստեղ էլ հաշվի են առնվել Ծաղկաձորում կայացած տնտեսական ֆորումի քննարկումներն ու դրանց արդյունքները»,-նշեց նա: