Բավ է պառակտվել
04-06-2014 09:39

ԲՀԿ-ն հոգնե՞լ է քառյակից

Օրերս 4 ժամ քննարկում իրականացնելուց հետո, քառյակը համաձայնության եկավ 12 կետերի շուրջ, որը, չգիտես ինչու, խիստ գաղտնի է պահվում հանրությունից, թեպետ, քառյակը պնդում է, որ դրանք ոչ թե իրենց շահերն են ներկայացնում, այլ՝ հանրության:  Պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Իրավունք»-ը դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին, ով, ըստ թերթի, կարգադրել է իր աշխատակիցներին բոլոր լրագրողներին ճանապարհ դնել ու ասել, որ հարցազրույցներ չի տալիս: «Չէ, իսկապես, պարոն Մարգարյանն էլ հոգնեց ոչ միայն իր խմբակցության, այլև «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի փոխարեն պատասխան տալ, հատկապես որ ԲՀԿ-ն քառյակում, այնուամենայնիվ, շարունակում է մնալ դիրիժորի դերում»,-մեկնաբանել է «Իրավունք»-ը: