11-09-2015 11:48

ԲՀԿ-ն «ՈՉ»-ի շարժմանը չի միանա.Մ. Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր անդրադառնալով Սահմանադրական բարեփոխման նախագծի վերաբերյալ քննարկումներին՝ նշեց, որ իրենք «ոչ»-ի շարժմանը չեն միանալու, քննարկումները խմբակցությունում շարունակվում են:
«Մինչև փետրվար կար թեժ պայքար ոչ իշխանական և իշխանական ուժերի միջև, և այդ պայքարի ընթացքում Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը ժամանակավրեպ էր:
Հիամ չկա հակամարտություն, լուրջ պայքար և մենք կարծում ենք, որ քանի որ այսօր քաղաքական կյանքում կա այդ խնդիրը, մենք չենք կարող անմասն մնալ»:
Պատգամավորը նկատեց, որ Սահմանադրության դրույթներին նայելով տեսնում ենք, որ պետության առաջինն երեք կարևորագույն պաշտոնները այլևս միանձնյա չեն կառավարվելու, ինչը դրական երևույթ է:
Նա նշեց, որ նոր նախագծում խնդիրներ կան ընտրիչների ինստիտուտի և այլ հարցերի հետ, բայց ամենադրականն այն է, որ նոր Սահմանադրությամբ անձերի պայքարից անցնելու ենք քաղաքական ուժերի պայքարի:
Մ. Մելքումյանը նաև անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և աուդիտի հետ կապված հարցին ու նշեց, որ չնայած այն բանի որ ասվել էր, թե քաղաքական ուժերը պետքէ մասնակից լինեին այդ գործընթացին, բայց մինչ այժմ՝ դա տեղի չի ունեցել:
«Էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է: Պետք է զարգացնենք էներգետիկ համակարգը: Մեծացնենք Իրանից ստացվող գազի քանակը»,- նկատեց տնտեսագետը:

Մարինե Բարսեղյան