Բավ է պառակտվել
28-11-2014 08:08

Այսօր Կանյաչնիում Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին

«Այսօր Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին»,-հայտնում է «Հրապարակ»: Աղբյուրի համաձայն նպատակը՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը, և, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև ապագա անելիքների հետ կապված հարցեր: «Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին: Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին»,– գրում է թերթը: