Բավ է պառակտվել
21-10-2014 09:16

ԲՀԿ-ն իր «պահեստային» ուժերին ոտքի է հանել՝ «ցարին» գովելու համար

«Ասում են, թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենցից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:
Ու վերջինններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են, գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում և փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ:
Հետաքրքիր է, որ նրանց նաև «ապսպրել են», որ մշտապես հայտարարեն, թե այս ամեն առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը:
Այս հարցում, թերևս, մտածելու առիթ պետք է ունենան հարթակի մյուս լիդերները»,-գրում է «Իրատես de facto»-ը: