Բավ է պառակտվել
22-05-2014 09:01

ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հ. Աբրահամյանի ծրագրին

՛՛Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, եւ պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, բայց քառյակում միասնությունը պահպանելու համար ստիպված կլինեն դեմ քվեարկելու որոշում կայացնել: ԲՀԿ-ականները որպես, միջին տարբերակ` առաջարկում են քվեարկության բոյկոտը, որը, սակայն, չի ընդունվում մյուս երեքի կողմից, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց ընդդիմություն լինելը: ՕԵԿ-ն էլ դեմ կքվեարկի, քանի որ չի ցանկանում առանձնապես տարբերվել քառյակից եւ նրանցից պակաս ընդդիմադիր երեւալ: Ծրագիրն անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, պետք է 66 կողմ քվե, որը ՀՀԿ-ն կարող է շատ հեշտությամբ ապահովել՛՛։ Այս մասին գրում է ՛՛168՛՛ ժամ թերթը: