Մայիսի 9-ի եռատոնի կապապակցությամբ և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Հաղթանակի զբոսայգի էին այցելել նաև ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության անդամները: Ներկա էին ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը: Իսկ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրանց հետ չէր:
Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը բարձր է գնահատում երեկ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և ընդգծեց, որ ԼՂ-ի միջազգայյին ճանաչման գործընթացում մի առաջընթաց քայլ է:
՛՛Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք հավատում են, որ ԼՂ-ն ունենալու է ինքնավար կարգավիճակ՛՛,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով օրվա խորհրդին նշեց, որ այսօր շատ է փորձ արվում դրա նշանակությունը, տարած հաղթանակը վերաարժևորել, բայց միշտ պետք է հիշել, որ մենք հազարավոր զոհեր ենք տվել հանուն հաղթանակի: