06-05-2016 13:49

Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր աճի նշաններից

Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր աճի նշաններից: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Մենք մեծագույն տագնապով ենք ընդունում ապացույցները, որոնք նոր, այդ թվում` ռազմական լարում են մատնանշում հակամարտության կողմերի շփման գծում: Որպես ԵԱՀԿ-ի նախագահ, մենք երկու կողմից հետեւողականորեն կոչ ենք անում քայլեր ձեռնարկել նոր լարվածությունից խուսափելու համար», — ասել է Շեֆերը:

Նա հավելել է, որ Բեռլինն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ նրա երեք համանախագահների աշխատանքին «հակամարտության հանգուցալուծման աշխատանքը շարունակելու իրենց ջանքերում»: